Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մամեդյարովը գո՞հ է

Մամեդյարովը գո՞հ է
08.12.2017 | 06:25

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գնահատմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը Վիեննայում «անցել է դրական և կառուցողական»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը ասել է, որ «բանակցությունների ընթացքում կայացել են ինտենսիվ և կոնկրետ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ առաջարկների շուրջ», պայմանավորվել են երկու նախարարների հաջորդ հանդիպումը 2018-ի հունվարի երկրորդ կեսին անցկացնելու մասին:

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ